Լրահոս
Արցախ
12:15
30.06.22
195

ԱՀ Մարտունի քաղաքի հարակից տարածքում այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ

Img default alt hy

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 29-ին՝ ժամը 18:52-ին, ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, Մարտունի քաղաքի հարակից տարածքում բռնկված հրդեհի մասին:

Անմիջապես կանչի վայր է մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և տեխնիկական ու ձեռքի միջոցներով իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, լիամարվել՝ ժամը 23:10-ին:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկ տարածք և թփուտներ:

Ստուգմամբ զբաղվում է ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: