Լրահոս
Քաղաքական
20:45
04.12.25
179

«Աղբի մեջ ապրողների» պատասխանը՝ փողին փող չասող կառավարության գլխին

Հայաստանում ապրող շուրջ 700 հազար աղքատ մարդկանց մունաթով լի ճոխ ուղերձներ է փոխանցում կառավարությունը՝ մի քիչ գումարի փոխարեն: Աղքատների նպաստը չբարձրացնելու Փաշինյանի հիմնավորումը շատ պարզ է՝ այդ փողով մարդիկ ոչ թե կենսական կարիքներն են հոգում, այլ պահարաններում ռոկոկո սերվիզներ են շարում: 

Սա «պորտաբույծ լինելու մեղադրանք» են անվանում ծայրը ծայրին չհասցնող մեր հայրենակիցները ու մի ռուսերեն դարձվածք հիշեցնում՝ աղբից իշխանության հասածի մասին: