Լրահոս
Քաղաքական
17:10
14.09.22
435

Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել․ Փաշինյան

Img default alt hy

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Ադրբեջանը որոշակի տարածքի նկատմամբ հսկողություն է սահմանել և հենց դա է պատճառը, որ դիմել ենք ՀԱՊԿ-ին։

Փաշինյանի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ին դիմել են 4-րդ հոդվածի հիման վրա, երբ ասվում է, որ անդամ երկրներից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա մյուս երկրների նկատմամբ։