Լրահոս
Հասարակական
13:38
14.09.22
561

Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծվել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը, հաղորդում է «Ինֆոտեկա24» տելեգրամյան ալիքը։

Անձնակազմը հարկադրված է եղել շտապ լքել տեղակայման վայրը։

Նշվում է, որ գնդակոծության հետևանքով վնասվել է ռուս սահմանապահների տեղակայման շենքն ու զինտեխնիկան։