Լրահոս
Տարածաշրջան
11:05
20.06.22
309

Ադրբեջանը, հին ավանդույթի համաձայն, թաքցրել է մարտական կորուստները և դրանք ներկայացրել որպես դժբախտ դեպքեր

Img default alt hy

«News.am»-ի փոխանցմամբ՝ Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո Ադրբեջանի պետական մարմինները և ԶԼՄ-ները տարածեցին տեղեկություն տարբեր միջադեպերի մասին, իբր որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են ադրբեջանցի մի քանի զինվորներ։ Ադրբեջանը հերթական անգամ, հին ավանդույթի համաձայն, թաքցնում է մարտական կորուստները և դրանք ներկայացնում որպես դժբախտ դեպքեր։

Հունիսի 19-ի տեղեկատվության համաձայն՝ Քյուրդամիրի կենտրոնական շրջանային հիվանդանոցում ադրբեջանցի երկու զինծառայող՝ մայոր Յուսիֆ Մահիր օղլի Մամեդլին (ծնվ. 1988թ.) և Ֆարիդ Սամիր օղլի Նասիբովը (ծնվ. 1999թ.) զոհվել են վթարի հետևանքով։

Տեղեկացվել է, որ Հաթեմ Հայդեմիրովիչ Բայդաշովը (ծնվ. 1994թ.) ծայրահեղ վիճակում է։

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է Ադրբեջանի ԶՈւ ազգային անվտանգության ծառայության կապիտան Յոլչուզադե Նիզամի Վահիդ օղլուն։ Զինծառայողներին մարտական դիրք տեղափոխող մեքենան ընկել է ձորը։

ANAMA ականազերծման գործակալության աշխատակից Ալի Շուքուրովը (ծնվ. 1992թ.) պայթել է ականի վրա Ջեբրայիլի շրջանում։ Շուքուրովը պայթյունի հետևանքով բազմաթիվ վիրավորումներ էր ստացել։