Լրահոս
Քաղաքական
20:01
14.09.22
109

Ադրբեջանը ևս 10 քառակուսի կմ է օկուպացրել Հայաստանից. Փաշինյանը հաստատում է

 

Այսօր Նիկոլ Փաշինյանը հստակեցրել է նաև Հայաստանի տարածքային կորուստների մասին տեղեկությունը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը ևս 10 քառակուսի կիլոմետր է օկուպացրել Հայաստանից: Միևնույն ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է ծանր որոշումներ կայացնել՝ հանուն խաղաղության և, որ, նրա բառերով, «հետաքրքիր չէ՝ ինչ կլինի դրանից հետո իր հետ, իրեն հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ»: