Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:20
23.02.23
91

Ադրբեջանը չի պատրաստվում բացել Լաչինի միջանցքը. ի՞նչ պետք է անի Հայաստանը

Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի երեկվա որոշումը անկախ իրավագետները բնորոշում են ոչ թե որպես Հայաստանի հաղթանակ, այլ «փափուկ գործիք» Ադրբեջանի վրա ազդելու համար: Բաքուն առնվազն Արևմուտքի աչքում միջազգային հեղինակության խնդիր կունենա, եթե չապահովի միջազգային դատարանի որոշմամբ անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։