Լրահոս
Հասարակական
13:07
16.09.22
117

Ադրբեջանի հարձակման հետևանքով վնասվել է Ջերմուկի ԱԻՆ-ի շենքը, 2 հյուրատուն, առողջարան

Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից տուժած բնակավայրերի ու վնասների բավականին մեծ ցանկ է գործադիրի նիստին ներկայացրել  արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը: Վայոց Ձորում հրթիռակոծվել են ջրամբար, էլեկտրամատակարարման գծեր: 

Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանն ավելի վաղ ասել է , որ միայն Ջերմուկի ճոպանուղու վրա ավելի քան 10 արկ է ընկել, Գեղարքունիքում մոտ 60 տուն է վնասվել, Սյունիքում շտապօգնության մեքենան են հրթիռակոծել: