Լրահոս
Հասարակական
19:35
29.09.22
122

Ադրբեջանի երեկվա հարձակումը՝ Ջերմուկի դիրքերի վրա. մանրամասներ

Ջերմուկի դիրքերում երեկ տեղի ունեցած ադրբեջանական հարձակման մասին մանրամասներ են հայտնի դարձել «Erkir.am»:

Երեք զոհերից մեկը Ապարանից է՝ Էդվարդ Հովհաննիսյանը: Նրա համաքաղաքացիները պատմել են, որ թշնամին արկակոծել է հայկական այն դիրքը, որի ավագն է եղել Հովհաննիսյանը:

Նրա շնորհիվ անձնակազմը կարողացել է պաշտպանվել թշնամու հրետանու հարվածներից:

Հարձակման լուրը ստանալուց հետո գումարտակի հրամանատարը՝ փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը, վարորդի՝ սերժանտ Հովհաննես Սուքիասյանի հետ բարձրացել է հարձակման ենթարկված դիրք:

Այն պահին, երբ դիրքի ավագը, հրամանատարն ու վարորդը դիրքում են եղել, թշնամու անօդաչուն հարվածել է: Երեքն էլ զոհվել են:

«News.am»-ը պարզել է, որ գումարտակի զոհված հրամանատարը՝ փոխգնդապետ Նահապետ Մարգարյանը, Վայոց Ձորի Թառաթումբ գյուղից էր: Նա ամուսնացած էր, երկու երեխայի հայր էր։