Լրահոս
Առողջապահական
19:15
14.09.22
84

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած 6 քաղաքացիներից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին: Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Ինչպես հայտնում են նախարարությունից, հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: