Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:18
23.02.23
89

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը

Հաագայի դատարանի որոշմանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը իր թվիթթերում գրել է.

«Դատարանը իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունն այն մասին, որ երկիրը ձեռնարկել և պարտավորվում է շարունակել իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհով անվտանգ երթևեկությունն ապահովելու և 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար»: