Լրահոս
Քաղաքական
17:22
24.02.23
313

Ադրբեջանցիները գրում են, որ միջանցքի` Շուշիի հարակից հատվածում հսկիչ անցակետ են տեղադրում․ Աբրահամյան

Img default alt hy

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանցիները ոչ պաշտոնապես գրում են միջանցքի` Շուշիի հարակից հատվածում, ադրբեջանական հսկիչ անցակետի տեղակայման աշխատանքների մեկնարկի մասին` տրանսպորտային միջոցների համար նախատեսվսծ ռենտգեն սարքի տեղադրմամբ:

Թե ինչքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը դժվար է միանշանակ ասել, սակայն այն, որ դրա մասին Ադրբեջանի նախագահը բազմիցս խոսել է` վաղուց է հայտնի:

Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից»: