Լրահոս
Հասարակական
14:02
14.09.22
119

Ադրբեջանական ուժերը կրակել են Տեղ գյուղի բնակչի վրա

Img default alt hy

Ադրբեջանական Զինված ուժերը կրակել են Գորհայքի սարերից անասուններին իջեցնող Արթուր Մարությանի ուղղությամբ։ Նա Տեղ գյուղից է, 30-ից 35 տարեկան։

«Առավոտյան, Գորհայքի սարերից Արթուր Մարությանը անասուններին իջեցրել է, իսկ երբ գնացել է մեքենայի հետևից, ադրբեջանցիները կրակել են և արկի պայթյունից վնասվել է նրա գլուխը։ Արթուրը Սիսիանի հիվանդանոցում վիրահատվելուց հետո տեղափոխվել է Երևան, նա գիտակցության է եկել»,- «News.am»-ի հետ զրույցում հայտնել է  Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։