Լրահոս
Առողջապահական
13:00
16.09.22
187

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված 7 անձանցից 4-ը շարունակում են բուժումը. ԱՆ

Img default alt hy

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00-ի դրությամբ շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը՝ միջին ծանրության:

Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է: