Լրահոս
Հասարակական
16:00
15.09.22
134

Ադրբեջանական հրետակոծության հետեւանքով վիրավորված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7–ի. ԱՆ

Img default alt hy

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական անձանց թիվը հասել է յոթի։

NEWS.am-ին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ սեպտեմբերի 15–ի դրությամբ հիվանդանոցներում շարունակում է ստացիոնար բուժում ստանալ չորս քաղաքացիական անձ։

«Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝ ծանր, չորրորդինը՝ միջին ծանրության»,– հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ յոթերրորդ քաղաքացիական անձը ամբուլատոր սպասարկվելուց հետո դուրս է գրվել։ Ավելի վաղ ևս երկու տուժած էր դուրս գրվել։