Լրահոս
Աշխարհ
18:15
25.02.23
149

89 տարեկանում կյանքից հեռացել է Շերլոկ Հոլմսի և Սկլիֆոսովսկու աստղ Օլեգ Բելովը

Img default alt hy

88 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային դերասան, «Շերլոկ Հոլմս» ֆիլմի և «Սկլիֆոսովսկի» սերիալի աստղ Օլեգ Բելովը՝ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Росийская Газета-ն։

Բելովը մահացել է 2023 թվականի փետրվարի 16-ին Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա մահվան մասին հայտնի է դարձել միայն հիմա։

Դերասանի մահվան պատճառները չեն բացահայտվում։ Նա եղել է հարյուրից ավելի կինոներում և հեռուստատեսային նախագծերում: Նա նաև ձայնային արտիստ և երգիչ էր։

Բելովի ֆիլմագրության ամենավառ նախագծերն են` «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Մուշկետները քսան տարի անց», Կոտրված լույսերի փողոցներ» և «Սկլիֆոսովսկի»։