Լրահոս
Հասարակական
17:45
14.09.22
76

70-ամյա տղամարդը Lexus-ով հայտնվել է փոսում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է  ստացվել, որ Առինջ գյուղից դեպի Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածի հարևանությամբ նոր կառուցվող թաղամասի տներից մեկի տարածքում ավտոմեքենան հայտնվել է նոր փորվող սանհանգույցի համար նախատեսված փոսում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարար ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Երևանի բնակիչ, 70-ամյա Արմեն Ս.-ն  Lexus մակնիշի ավտոմեքենայով անզգուշաբար հայտնվել է նշված փոսում: 

Ըստ նախնական տեղեկությունների՝բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արմեն Ս.-ն այցելել է նշված  հասցե՝ տարածքին ծանոթանալու, քանի որ ցանկութուն է ունեցել հող գնել: