Լրահոս
Քաղաքական
23:20
22.11.24
322

6 պաշտոնյաներին ոչ թե հորդորել, այլ խնդրել եմ հեռանալ պաշտոններից. Փաշինյան

Img default alt hy

«2018 թվականից վեր հանված  խնդիրները պետք է ավելի արդյունավետ հասցեագրվեն»,-բացատրելով վերջին պաշտոնանկությունների պատճառները՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ պաշտոնից բոլոր հեռացվածներն իրենց կառույցներում կատարել են համակարգային փոփոխություններ, բայց գալիս է մի պահ, որ նրանք պետք է փոխվեն։

«Պետական կառավարման համակարգում լինում է մի պահ, որ փոփոխությունները կատարող անձինք դառնում են համակարգի մասը և փոփոխություններն դառնում են անհնար»,-հայտարարեց Փաշինյանը և բացատրեց, որ համակարգը փոխելու համար պետք է նրան նայել կողքից։

Նա նաև հայտարարեց, որ կարեն Անդրեասյանին և մյուսներին չի հորդորել հեռանալ պաշտոններից, այլ խնդրել է։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի նախագահի թեկնածուի վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ասաց. «Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել եմ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում»։

Նա նաև հայտնեց, որ խնդրանքով դիմել է նաև Հովիկ Աղազարյանին, բայց նա մերժել է վայր դնել մանդատը, բայց և հույս հայտնեց, որ վերջին հաշվով ՔՊ-ական պատգամավորը կլքի խորհրդարանը։