Լրահոս
Հասարակական
11:10
19.06.22
226

57-ամյա վարորդը ГАЗ 3110-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր

Img default alt hy

Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:20-ի սահմաններում, Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Արամ Մ.-ն, դեպի Հրազդան ընթանալիս, իր վարած  ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն: