Լրահոս
Ժամանց
22:14
30.06.22
329

50 CENT-ը Երևանում է

Img default alt hy

style.news.am-ը գրել է․ 

Աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 CENT-ը ժամանել է Երևան: Րոպեներ առաջ նրա օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում: Ռեփերն ուներ բավական բարձր տրամարություն. «Ինչպե՞ս եք»,-հարցրել է նա:

Greenlight Gang Tour-ի շրջանակներում 50 CENT-ը հուլիսի 1-ին 1,5 ժամ շարունակ Հրազդան մարզադաշտում ելույթ կունենա G-Unit բենդի հետ: Համերգի շրջանակում կհնչեն լեգենդար կատարումներ ու դասական հիփ-հոփ հիթեր:

50 CENT-ի համերգին ելույթ կունենա նաև հայկական արմատներով ամերիկաբնակ ռեփեր՝ R-Mean-ը, 3.33- ը և «Մի քանի հոգի» խումբը:

Երևանում 50 CENT-ի համերգային ծրագիրը կազմակերպում է «Հայա» փառատոնը: