Լրահոս
Հասարակական
11:50
28.09.22
245

50-ամյա վարորդը «07»-ով Գյումրի-Արմավիր ճանապարհին բախվել է արգելապատնեշին, վերջինս հիվանդանոցում մահացել է

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Հրաչյա Դ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչյա Տ-ն մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ 

Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։  

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։