Լրահոս
Միջազգային
14:20
25.12.25
258

5 զոհ, 35 վիրավոր․ պայթյուն՝ Մայդուգուրի քաղաքի մզկիթում

Img default alt hy

Երեկ պայթյուն է տեղի ունեցել Նիգերիայի հյուսիսարևելյան Մայդուգուրի քաղաքի մզկիթում աղոթքի ժամանակ, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել։ 

Ինչպես հաղորդում է The Associated Press գործակալությունը, ըստ ոստիկանության՝ հարձակումն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։ 

Աղբյուրը փոխանցում է, որ Բորնոյի նահանգի ոստիկանությունից հայտնել են՝ դեպքի վայրում հայտնաբերվել են ենթադրյալ մահապարտի գոտու բեկորներ։