Լրահոս
Աշխարհ
23:32
25.12.25
298

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Ճապոնիայի ափերի մոտ

Img default alt hy

5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի Հոկայդո կղզու ափերի մոտ։

Ինչպես հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Հատինոհե քաղաքից 111 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ 

Օջախը եղել է 62 կմ խորության վրա։

Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածների և վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել, ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվել։