Լրահոս
Հասարակական
20:41
28.09.22
350

43-ամյա վարորդը Volkswagen-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորակում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00–ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 43-ամյա Ա. Ստեփանյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: