Լրահոս
Սպորտ
17:25
25.06.22
196

4 առաջատար Ջերմուկի միջազգային մրցաշարում

Img default alt hy

Ջերմուկում ընթացող Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի 5-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ամին Տաբատաբաեին և Սամվել Տեր-Սահակյանը 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

5-րդ տուրում Հայկ Մարտիրոսյանն ու Ամին Տաբատաբաեին ոչ-ոքի խաղացին, Սամվել Տեր-Սահակյանը Մանուել Պետրոսյանի հետ մրցախաղում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Դայ Վան Նգուենի հետ: Ալեքսանդր Դոնչենկոն հաղթեց Մամիկոն Ղարիբյանին, Նիհալ Սարինն ու Հանս Նիմանը կիսեցին միավորը:

Ալեքսանդր Դոնչենկոն, Դայ Վան Նգուենը, Սարին Նիհալն ու Հանս Նիմանը 2,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին: