Լրահոս
Հասարակական
21:45
27.09.22
135

39-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19: 15-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 39-ամյա Սմբատ Կ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան գյուղի կենտրոնական ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ, 25-ամյա Լիլիթ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ով դուրս է եկել ավտոմեքենայից որից հետո Mercedes -ով վրաերթի է ենթարկվել: