Լրահոս
Հասարակական
11:46
16.09.22
405

30-ամյա տղամարդը կվադրոցիկլով վթարի է ենթարկվել

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Տիգրան Զ-ն իր վարած կվադրոցիկլով Ծաղկաձոր քաղաքի «Ալվա» հանգստյան տան հարևանությամբ վթարի է ենթարկվել և կողաշրջվել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Զ-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» ԲԿ։ 

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում։