Լրահոս
Հասարակական
10:50
19.06.22
332

22-ամյա վարորդը BMW-ով Արշակունյաց պողոտայում հայտնվել է բետոնե արգելապատնեշի վրա

Img default alt hy

Հունիսի 18-ին՝ կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:45-ի սահմաններում  Երևանի բնակիչ, 22-ամյա Արա Աղաբաբյանը իր վարած BMW 228  մակնիշի ավտոմեքենայով  Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշին և մասամբ հայտնվել դրա վրա: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: 

Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում: