Լրահոս
Աշխարհ
10:39
27.11.25
221

11 զոհ, 2 վիրավոր. Չինաստանում գնացքը վրաերթի է ենթարկել երկաթուղու վրա գտնվող շինարարներին

Img default alt hy

Այսօր Չինաստանի հարավային Յուննան նահանգում գնացքի վրաերթի պատճառով կան զոհեր և վիրավորներ։

Ինչպես հայտնում է Reuters-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ սեյսմիկ սարքավորումներ փորձարկող գնացքը հարվածել է շինարարների խմբին, որը Կունմին շրջանի Լուոյան քաղաքի երկաթուղային կայարանում աշխատանքներ էր իրականացնում երկաթգծերի վրա։

Միջադեպի արդյունքում 11 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։ 

Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում կայարանում երթևեկությունը վերականգնված է։