Լրահոս
Հայաստան
22:04
14.09.22
369

105 զոհ, ևս 10 քառակուսի կմ օկուպացված տարածք. Փաշինյանը պատրաստ է «ծանր որոշումների»

Հայկական կողմը 105 զոհ ունի Ադրբեջանի զինված հարձակման պատճառով: Ռազմական բախումների երկրորդ օրը պաշտոնական այս տվյալը խորհրդարանի ամբիոնից հայտնել  է Նիկոլ Փաշինյանը: 

Դրանից մոտ մեկ ժամ առաջ ադրբեջանական լրատվամիջոցներից էինք իմացել, որ զոհված 100 զինծառայողի մարմին կա Ադրբեջանում: Մարմինները, ըստ «Սպուտնիկ Ադրբեջանի», Բաքուն պատրաստ է միակողմանիորեն վերադարձնել հայկական կողմին: