Լրահոս
Հայաստան
14:06
24.04.20
92

105 տարիները ապրելու և անցյալից դասեր քաղելու կոչ են

Img default alt hy

ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ֆեյբուքյան իր եջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ.

«Հայոց ցեղասպանությունից 105 տարի է անցել, բայց անպատժելիությունը շարունակում է քայլել զարգացող աշխարհի հետ համընթաց՝ շարունակելով ծնունդ տալ նոր հանցանքներ…


Աշխարհով մեկ սփռված ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ու հանձնախմբերը շարունակում են միջազգային տարբեր հարթակներում իրենց դժվար, բայց անխոնջ պայքարը՝ բացահայտելով ճշմարտությունը և պայքարելով ճանաչման ու հատուցման համար…


Հայոց Ցեղասպանությունը ոչ միայն մեր, այլև աշխարհի հիշողության մի մասն է, բայց ճանաչման խնդիրը շարունակում է մեծ քաղաքականության կարևոր տարր լինել և այս առումով այն վաղուց ի ցույց է դրել որոշ երկրների արդարամիտ լինելու իրական պատկերը…


105 տարիները, առաջին հերթին, ապրելու և անցյալից դասեր քաղելու կոչ են: Իրական պայքարի մասին չմոռանալու, ներքին միասնությունը պահպանելու, նոր մարտահրավերների դեմ առավել զգոն լինելու և անելիքի հանդեպ խոհունություն ցուցաբերելու պահանջ:


«Այլևս երբեք»-ը ոչ միայն հուշող, այլ առավել քան պարտադրող է:
Հիշում ենք և պահանջում»: