Լրահոս
Քաղաքական
10:00
17.06.22
566

1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար․ Արսեն Թորոսյանի հայտարարագիրը

Img default alt hy

«Yerevan.Today»-ը գրել է․

«Մենք ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագիրը։ 

Պարզվում է՝ իշխանական պատգամավորը վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն  2021 թ հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից  3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝ 2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝ Քարաշամբի վարչական տարածքում:

Ընդհանուր առմամբ՝  2021 թվականին, 1 ամսում Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն, Թորսյանը թաքցրել է՝ ինչ ծավալի կամ հեկտարի գույք  է գնել:

Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել այսպիսի ահռելի հողատարածքներ գնել  և ինչ  նպատակով, չի նշվում:  Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ բնակելի տուն ևս:  

Փաստացի, նա միայ իր անվամբ ձևակերպած՝  5 հողատարածք ու 1 բնակելի տուն ունի՝ միանձնյա սեփականատիրոջ իրավունքով։ 

Արսեն Թորոսյանը չունի վարկեր , իսկ  բանկերում առկա խնայողություննները եռակի և հնգակի են դարձել նախորդ տարի.այսպես

2021 թ տարեսկզբին ունեցել է 2 միլիո 855 հազար, 10 հազար 89 դոլար, 10 հազար 462 Եվրո                     

2021 թ տարեվերջին դարձել է 12 մլն 463 հազար,  20 հազար 31 դոլար, 30 հազար 995 Եվրո

Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը այլ եկամուտների մասով «Bank Austria»-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի եկամուտը կազմում է 20 հազար 737  եվրո: Նշված ներդրումն իրականացրել է 2020թ. հունվարի 15-ին։

Խիստ ուշագրավ է  նաև Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե  2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ  է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

Անցած տարում Թորոսյանը նաև գնել է  BMW մակնիշի 2017 թ. արտադրության ավտոմեքենա՝ 17 մլն 750 հազար  դրամով ու նույն տարում, ըստ հայտարարագրի, օտարել է 1 միլիոն պակաս գումարով:

Աշխատավարձի տեսքով պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ միայն մեկ տարում պետբյուջեից 18 մլն 120 հազար  դրամ եկամուտ է ստացել:

Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի  անունով  կա MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 1 բնակելի տուն՝ Նոր Նորքում, 35 հազար 500 դոլար ավանդ: Թորոսյանի կինը նախորդ տարի ստացել է 35 մլն դրամ եկամուտ ընտանեկան բիզնես համարվող ՄԻԲՍ ՍՊԸ-ից, և հաշիվներում առկա է 9 մլն  դրամ և 80 դոլար: Վարդանուշի անունով ձևակերպված 19 մլն 380 հազար դրամի փոխառություն կա նաև «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի հետ»: