Լրահոս
Հասարակական
12:36
19.06.22
282

09-ը բախվել է ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:30–ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածից դեպի  Փարպի գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, ապա քարերին և գլխիվայր հայտնվել ապառաժ քարերի վրա: 

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով մոտ 55-60 տարեկան կին է, օպերատիվորեն Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն: 

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել  2-րդ սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանը: 

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: