Լրահոս
Հասարակական
13:44
14.07.22
228

Զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դին․ ՊՆ

Img default alt hy

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։