Լրահոս
Հասարակական
22:10
11.07.22
140

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում

Img default alt hy

Այսօր բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի: