Լրահոս
Հասարակական
23:58
22.07.25
155

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Img default alt hy

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան:

Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, հատկապես՝ հելլենիզմի և վաղքրիստոնեական շրջանի վերաբերյալ Հայաստանի պատմության թանգարանի հետ համատեղ ծրագրերի իրականացումը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ Հայաստանի պատմության թանգարանն արդեն իսկ միջազգային հեղինակավոր թանգարանների հետ համագործակցության և համատեղ ցուցադրությունների կազմակերպման հաջող փորձառություն ունի:

Հաջորդաբար հայկական պատվիրակությունն այցելել է Աթենքի հնագիտական թանգարան: Թանգարանի տնօրեն Կոստաս Նիկոլեդոսը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հունաստանի առաջատար թանգարանների փորձը, ցուցադրությունների կազմակերպման նորարարական լուծումները, թվայնացման ծրագրերը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հունաստանի թանգարաններն ունեն բացառիկ փորձ և համաշխարհային ճանաչում, որը կարող է օգտակար լինել Հայաստանի թանգարանների զարգացման և արդիականացման համար։

Քննարկվել են թանգարանային մասնագետների համար վերապատրաստման ծրագրերի իրականացման, ցուցադրությունների վիրտուալ հասանելիության և թվային տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորությունները: