Լրահոս
Իրավական
16:29
16.11.25
294

Ժամը 16։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ. ՆԳՆ

Img default alt hy

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, ՆԳՆ Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 5 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Հայտնում են ՆԳՆ-ից։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ 

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք են ստացել 51 անձ։