Լրահոս
Հասարակական
09:34
16.11.25
391

Ընտրությունը կատարեցինք աղոթքով և հայցեցինք, որ Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա․ Վեհափառ

Img default alt hy

Վաղարշապատի թիվ 14/11 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն է եկել կատարելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ 

Վեհափառին ուղեկցում են Արշակ Սրբազանը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Եսայի Արթենյանը և այլ հոգևորականներ, որոնք ևս կատարեցին իրենց քաղաքացիական պարտքը։

«Ընտրությունը կատարեցինք աղոթքով և հայցեցինք, որ Վաղարշապատ քաղաքը բարգավաճի, շենանա»,- ասաց Վեհափառ Հայրապետը։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղի են ունենում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ: 

Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։