Լրահոս
Հասարակական
11:00
13.11.25
174

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2 միլիոն դրամի չափով. ԲԸՏՄ

Img default alt hy

Ալափարսում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել է խորքային հորի ապօրինի հորատման դեպք։

Կոտայքի մարզի Ալափարս գյուղում գործող «ՊԻՈՆ» ՍՊԸ-ն իր տարածքում՝ ջերմոցային տնտեսության ոռոգման նպատակով, առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության հորատում էր խորքային հոր։ Տեսուչները դադարեցրել են խորքային հորի ապօրինի հորատումը, կապարակնքել հորատող սարքավորումները։

Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 2.000.000դր. չափով: