Լրահոս
Քաղաքական
21:37
15.06.22
116

Ընդդիմադիրները ԵԱՀԿ ԽՎ նախագահի «աչքերը բացել են». ՔՊ-ն դեմ չէ Փաշինյանի դեմ անվստահությանը

Հայաստանում երկօրյա այցով գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ այսօր խորհրդարանում հանդիպել են ընդդիմադիր պատգամավորները:

Հանդիպումից հետո նրանք լրագրողներին պատմել են, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի աչքերը, իրենց խոսքով, չռվել են, երբ իմացել է Դիմադրության շարժման հանրահավաքների ժամանակ պատգամավորների ու քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ ուժի մասին: Եվրոպացի պաշտոնյաները խնդրել են իրենց տեսագրություններ տալ:

ՔՊ-ական պատգամավորները հույս ունեն, որ ընդդիմադիր խմբակցությունները կվերադառնան խորհրդարան: Կարծում են՝ լավ է, որ բացվել է Ֆրանսիայի հրապարակը, դեմ չեն նաև, որ ընդդիմությունը իմպիչմենթի գործընթաց սկսի Փաշինյանի դեմ: