Լրահոս
Քաղաքական
14:00
14.07.22
141

Ընդդիմադիրներին պատգամավորի մանդատից զրկելու հարցով ԱԺ խորհրդի նիստը հնարավոր է չկայանա

Ազգային ժողովի խորհուրդն այսօր քննարկելու է ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Նիստը նշանակված է երեկոյան՝ 18-ն անց 30-ին, սակայն հնարավոր է այն չկայանա՝ քվորում չլինելու պատճառով: 

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը, որը խորհրդի անդամ է, հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին, քանի որ ընդդիմադիր պատգամավորներին ընդդիմադիր գործունեության համար մանդատներից զրկելն անընդունելի է համարում: