Լրահոս
Հասարակական
23:58
26.07.25
428

Խոշոր վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. կա 4 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վիրավորներից մեկին հատուկ տեխնիկայի միջոցով են դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականները։