Լրահոս
Հասարակական
10:52
16.06.22
215

Խոշոր ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Img default alt hy

shamshyan.com-ը գրել է․

Երեկ՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 116 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 62-ամյա Արամ Մ-ի վարած «Սկանիա» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ՝ 57-ամյա Սամվել Մ-ի վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սամվել Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։