Լրահոս
Հասարակական
17:07
13.07.22
93

Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են 2 պարսկական համարանիշներով ավտոմեքենաներն ու ԶԻԼ բեռնատարը

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Լեհվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են պարսկական համարանիշներով MACK մակնիշի, NASIM մակնիշի և GAZ 53 մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով MACK-ը կողաշրջվել է, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։