Լրահոս
Հասարակական
20:50
11.07.22
277

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 53-ը. կա 6 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Img default alt hy

Այսօր  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Mercedes և ГАЗ 53 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել  են «Արարատ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդիների և վիրավորների ինքնությունը: