Լրահոս
Հասարակական
21:00
18.09.22
210

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00–ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում Արարատի մարզի բնակիչ, 20-ամյա Գավրիլ Ալավերդյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ցուցանակին, այնուհետև առաջ ընթանալով՝ արմատախիլ արել ծառը և հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: