Լրահոս
Հասարակական
10:53
11.07.22
282

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. ЗИЛ-ը Թալինի ճանապարհին կողաշրջվել է, կա վիրավոր

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում ЗИЛ մակնիշի բեռնատարը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր վարորդի ինքնությունը։  

Վթարի փաստով քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել։