Լրահոս
Հասարակական
19:43
31.08.22
189

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Nissan-ն ու Opel-ը. կա 7 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արայի գյուղի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Վահագ Ավետիսյանի վարած Nissan մակնիշի և  27-ամյա Ռուստամ Գասպարյանի վարած Opel  մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ,  25-ամյա  Սյուզաննա Գասպարյանը,  4-ամյա Արման Ավդալյանը, Opel-ի վարորդ  Ռ. Գասպարյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ,  59-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, 40-ամյա  Ֆելիքս Հովհաննիսյանը և 55-ամյա Վաղարշակ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: