Լրահոս
Միջազգային
15:45
19.08.22
188

Խարկովը՝ հրթիռային հարվածներից հետո. ի՞նչ են պատմել The Guardian-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

«Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ բրիտանական The Guardian պարբերականը  տեսանյութ է հրապարակել Ուկրաինայի Խարկով քաղաքում ռուսական հրթիռային հարվածների վերաբերյալ:

Աղբյուրը գրում է, որ առնվազն յոթ մարդ է զոհվել,  շատերը վիրավորվել են հինգշաբթի վաղ առավոտյան հրթիռային հարվածների հետևանքով։

Հրթիռները հարվածել են բնակելի թաղամասին: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ բազմաբնակարան շենքն ամբողջովին ավերվել է:

«Մենք չենք ների, մենք վրեժխնդիր կլինենք»,- ասել է Զելենսկին: