Լրահոս
Տարածաշրջան
16:54
15.06.22
139

Վրաստանը վերացրել Է օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկանք ունենալու պահանջը

Img default alt hy

Վրաստանի կառավարությունը չեղարկել Է հանրապետության տարածք ժամանող օտարերկրյա պետությունների քաղաքացիների համար սահմանին կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքով տեղեկանքի կամ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելու փաստաթուղթ ներկայացնելու պահանջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան որոշումը, որը հրապարակվել Է Վրաստանի Օրենսդրական տեղեկագրի կայքում, ուժի մեջ Է մտել հունիսի 15-ին:

«Ցանկացած մարդ, որը ժամանում Է ցանկացած երկրից, ազատվում Է Վրաստանի տարածքում կամ սահմանը հատելիս այն փաստաթութղթը ներկայացնելու պարտականությունից, որը հավստում Է կորոնավիրուսի դեմ պատվաստման լրիվ բուժընթաց անցնելը կամ պոլիմերազաին շղթայական ռեակցիա-թեստի բացասական արդյունքը»,- ասված Է կառավարության որոշման մեջ:

Օտարերկրացիները նաև ազատված են Վրաստանում պարտադիր ինքամեկուսացման ժամանակամիջոց անցնելուց, ասված Է փաստաթղթում: